Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գոլառատ ոչ-ոքի

Գոլառատ ոչ-ոքի
27.07.2014 | 13:55

Մուրատ Յակինի գլխավորությամբ մարզվող Մոսկվայի «Սպարտակը» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը ավարտեց «Ուրալի» հետ հանդիպումով: Մոսկվացիների չորս գոլին եկատերինբուրգցիները պատասխանել են նույնքան գոլով, որից երկուսի հեղինակը Էդգար Մանուչարյանն ու Արսեն Հովհաննիսյանն են: Ընդ որում՝ սպարտակցիները հանդիպման վերջում են խուսափել պարտությունից: Վնասվածքի պատճառով նրանց կազմից բացակայել են Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ